Տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը:

Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքը՝ մեծանուն քանդակագործի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս