
Երթևեկության փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտայում

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ը, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով քաղաքապետարանից հորդորում են վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոները: