Բաժիններ՝

Իրանը հերքել է Սուդանում ռազմակայանի ստեղծման ծրագրերի մասին տեղեկատվությունը

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանի և Խարթումի միջև Սուդանում՝ Կարմիր ծովի ափին, իրանական ռազմակայանի ստեղծման հարցի շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունն անհիմն է և ունի քաղաքական շարժառիթներ:

«(Այդ տեղեկատվությունը) անհիմն է, դրանում թաքնված են քաղաքական նպատակներ», – ասել է Քանաանին։

Մարտի 3-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակից Ահմեդ Հասան Մուհամեդին, գրել էր, թե Թեհրանը բանակցություններ է վարել Սուդանում՝ Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու շուրջ՝ Սուդանի բանակի համար ուղղաթիռակիր նավերի մատակարարման դիմաց:

Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Սուդանի արտգործնախարարն իր հերթին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումները՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031