Կողոպուտ՝ Մանկական երկաթուղում. ռուս զբոսաշրջիկից պայուսակ գողացողը հայտնաբերվել է
Մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում տաք հետքերով բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին, հաղորդում է Shamshyan.com-ը:
այդ օրը ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանոբուխովին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ հափշտակել է նրա պայուսակը և դիմել փախուստի։
Տուժածը հետապնդել է նրանց, սակայն չի կարողացել արդյունքի հասնել և այդ պահին «Հրազդանի» կիրճում նկատել է ծառայություն կատարող պարեկներին ու հայտնել, որ իրեն թալանել են, իր սև պայուսակով փախել են դեպի «Հրազդանի» կիրճի ուղղությամբ։
Պարեկները «Հրազդանի» կիրճի աջ և ձախ կողմերով սկսել են որոնողական աշխատանքներ ու մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել կասկածյալին, սակայն նա շարունակել է դիմել փախուստի։
Պարեկները նրան 1 կմ հետապնդել են ու կարողացել են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է գողացված պայուսակը, որում եղել է տուժածի տան բանալին, դրամապանակը, բանկային քարտեր և գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով ոստիկանները պարզել են պարեկների կողմից վնասազերծված Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արայիկ Շ․-ի հանցակցի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Բ․-ն է, ում հայտնաբերելու համար ոստիկանները աշխատանքներ են կատարում։
Արայիկ Շ․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։