![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ 100 է
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/1131106.jpg)
Հայաստանում 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից 72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ: 7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը:
Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: