
Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել

Բրիտանացի զինվորականները բարեհաջող ծով են նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբը, որը հայտնաբերվել էր երկրի հարավում գտնվող Պլիմուտ նավահանգստային քաղաքում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ 500 կիլոգրամանոց ռումբը հայտնաբերվել է Պլիմուտի տներից մեկի այգում:Տան շուրջ անվտանգության պատնեշը հանվել է, իսկ տարհանված բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տներ:
Հաղորդվում է, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական չպայթած ռումբի վնասազերծման ամենախոշոր գործողություններից մեկն է: