ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ-Բելառուս»-ի հրապարակումն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ-ի համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ-ից դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա գտնվեին նման հասարակական-քաղաքական միջոցառման, բայց դա նրանց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829