
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը

Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների կողմից զինծառայության սահմանման ցանկացած քայլ կազդի Ռուսաստանից Եվրոպայի պաշտպանության վրա:
Այս մասին Sky News-ի հետ զրույցում հայտարարել է պաշտոնյան:
Հարցին, թե արդյոք նա կողմ է պարտադիր զինվորական ծառայությանը, բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է, որ ինքն ուրախությամբ կիսում է իր գործընկերների հետ սեփական երկրի փորձը, որը վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունն անցյալ տարի:
«Մենք կարծում ենք, որ դա շատ լավ գաղափար է մեզ համար», – ասել է արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները նույնպես կարող են դիտարկել նման հնարավորությունը: