
Սևան-Երևան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 12 քմ։