Դարձա վարչապետ, որ այս արհավիրքը հեռացնեմ երկրից. տեսնում էի, որ արհավիրք է մոտենում. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ այսօր հասարակության մի հատվածը մեղադրում է իրեն՝ ասելով, որ Արցախի 7 շրջանները պիտի հանձնվեր, հետևաբար՝ ավելի լավ  կլիներ՝ հանձներ, քան իշխանությունը տար Նիկոլ Փաշինյանին, նկատեց՝ կամ լրագրողի ձևակերպումն է սխալ, կամ չափազանցվում է։

«Դա հասարակության մի հատվածը չէ, մի քանի մարդիկ են, որ այդ հեքիաթները պատմում են։ Բայց ես այստեղ տրամաբանության հետք չեմ տեսնում, բա եթե այդպիսի բան կար, ես էլ ինչո՞ւ էի վարչապետ առաջադրվում։ Եթե այդպես լիներ, իմ ժամկետն ավարտվել էր, ես տուն կգնայի։ Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, և այդ իմ որոշումը ոչ թե ի օգուտ իմ անձի է եղել, այլ դրանով փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել։

Այն հարցերին, որոնց ես տևական ժամանակ շատ ընդարձակ պատասխանել եմ, իմաստ չունի նորից կրկնել։ Բայց մեկ բան ասեմ, որ ձեզ՝ որպես լրագրողի, կարող է օգուտ տա. խնդրում եմ, երբ դուք ցանկություն ունեք կամ նպատակ ունեք հարցեր տալու, գոնե թերթեք իմ ասածները, նախկինում տված իմ պատասխանները։ Կրկնում եմ՝ ես դարձա վարչապետ, որպեսզի այդ արհավիրքը Հայաստանից հեռացնեմ»,- ընդգծեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իշխանությունը նպատակ ունի լուծարե՞լ ԵԿՄ-ն՝ այն թիրախավորելով, Սերժ Սարգսյանը պաատսխանեց, որ արդեն 6 տարի է՝ ԵԿՄ-ի հետ կապ չունի, հետևաբար այդ հարցը պետ է ուղղել հենց ԵԿՄ-ին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս