2027-ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից:
Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- գրել է Հարությունյանը: