Բաժիններ՝

36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս Տավուշի ոստիկանները հունվարի 31-ին պարզեցին, որ Արծվաբերդ գյուղի 36-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է մարիխուանա: Ըստ տեղեկության` անցած տարվա հոկտեմբերին տղամարդը կանեփ էր հավաքել հանդամասում վայրաճ թփերից, պատրաստել թմրանյութ և պահել անձնական օգտագործման համար:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Փետրվարի 1-ին, դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն:

Տան տանիքում հայտնաբերվեց 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ, ավելի քան 8 գրամ նույն զանգվածով մի փաթեթ էլ ներկայացրել են տանտերերը:

36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս