
Հայտնաբերվել և ձերբակալվել է 43-ամյա Կարեն Հ.-ն

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 43-ամյա Կարեն Հ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: