
Վրաստանը Ադրբեջանից 310 մլն դոլարի գազ է ներկրել

Վրաստանը 2023 թվականին ներմուծել է 2,254 մլն տոննա բնական գազ (մոտ 2,9 մլրդ խորանարդ մետր), ինչը 0,2%–ով պակաս է նախորդ տարվա համեմատ․ հայտնել է Վրաստանի վիճակագրության ծառայությունը։
Ըստ ծառայության՝ Ադրբեջանից գազի ներկրումն անցյալ տարի կազմել է 1,84 մլն տոննա (4% անկում)՝ 314 մլն դոլարով (9,2% անկում): ՌԴ-ից բնական գազի մատակարարումներն աճել են 16,5%-ով՝ մինչև 486 հազար տոննա, արժեքային արտահայտությամբ՝ 18%-ով, մինչև 131 մլն դոլար: