Բաժիններ՝

Բաքվում արտադրամասի պայթյունի և հրդեհի վայրում գտել են ևս 2 դի

Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:

«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Պայթյունն ու հրդեհը ձեռնարկությունում տեղի են ունեցել հունվարի 15-ի ցերեկը: Հունվարի 15-ի երեկոյան հաղորդվել էր յոթ զոհերի և 24 վիրավորների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս