Վարչապետի աշխատակազմն օրերս հերթական գնումն է կատարել՝ «գնում չկատարելով»․ 2018 թվականից ներմուծված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով աշխատակազմը 58 միլիոն 522.500 դրամ է ուղղել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Ծախսը դարձյալ վերաբերում է «ՍանիՏեքի»՝ արբիտրաժային տրիբունալ հասած գործին։
Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմը գնում չհանդիսացող ծախս ընթակարգով 81 միլիոն 526 000 դրամ կամ 200 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արբիտրաժային դատարանի ծախսերի համար:
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պետությունը սեպտեմբերի 29-ին շուրջ 79 900 000 դրամ է հատկացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ ICSID-ին, «Արբիտրաժային տրիբունալի ծախսեր»-ի համար: Ծախս չհանդիսացող այս գնման պատվիրատուն վարչապետի աշխատակազմն է: Իսկ թե ի՞նչ ծախսեր է փակում պետությունը՝ առավել մանրամասն: