Բաժիններ՝

33-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 3-ին Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Արտակ Ք.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս