Բաժիններ՝

Երևանում գործարանի վերելակի հորանն ընկած քաղաքացին հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 15։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։

Նշվում է, որ փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031