Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն:
Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Առկա մարտահրավերների հաղթահարման և հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է:
Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Բնակարանագողը բռնվեց հանցափաստով
Արարողությունից հետո նորապսակները դուրս են եկել Range Rover-ով՝ մոտոցիկլետների և զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:
Մայիսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան բնակավայրում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ստում են, երբ հերքում են ազգային հետախուզության հետ համագործակցությունը։ Այսպես նա մեկնաբանել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հայտարարությունը, որում ընկերությունը հերքել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ համագործակցությունը, գրում է kommersant.ru-ն:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։
Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին (Հովհ. Ե 39)։
Նախորդ ամսվա համեմատ մայիսին նկատվել է 0,1 տոկոս գնանկում, իսկ տարեկան գնաճն անցյալ տարվա մայիսի համեմատ կազմել է 1,5 տոկոս: Նշենք, որ 2023 թվականի հունվարից ամսական կտրվածքով հանրապետությունում նկատվում է գնանկում։ Այս մասին փոխանցում է Վրաստանի վիճակագրությունների ծառայությունը (Geostat):
Ճարպակալման անհայտ հետևանքներից մեկը կարող է լինել դեպրեսիվ վիճակը: Այս մասին մայիսի 21-ին Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ Եվգենի Զորինը։
Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին անընդհատ կրկնելով, հայրենիք-պետություն հակադրության մասին դիսկուրսը գեներացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն իբրև խիստ իրատեսական քաղաքական գործիչ է, առաջնորդվում է բացառապես ռեալ-պոլիտիկով, հրաժարվում է պատրանքներից և այդպիսով փորձում է փրկել Հայաստանը։
Մայիսի 31-ին, ժամը 13.10-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վաղը փողոց է փակ լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։
Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ […]
Միայն Նիկոլն է, իր նախորդներից ստանալով 42 հազար քառ.կմ հայրենիք, այսօր 29.8 հազարի համար երազում ։
48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Քարտեզագիրը պնդում է, որ իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թվականների քարտեզները. «Առաջին պատճառն այն է, որ դրանք առաջին անգամ արտացոլում են ԽՍՀՄ կազմ մտած Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ երևում է, թե պետությունն ինչ սահմաններով է մուտք գործել ԽՍՀՄ կազմ: Դրանք այն միակ քարտեզներն են, որոնք ես գոնե իմ աչքով տեսել եմ, որ ունեն իրենց վրա հաստատված կնիք լիազոր մարմնի կողմից՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից:
Տիգրան Մեծ պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։
Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին: