Բաժիններ՝

Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը

Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստոկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հայտնիներ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 28-ամյա թագաժառանգի ու նրա 29-ամյա կնոջ հարսանեկան արարողության կապակցությամբ բողոցներում հավաքվել են հազարավոր մարդիկ՝ ծածանելով Հորդանանի դրոշները:

Ռաջվան կրել է հեղինակավոր լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի ստեղծած հարսանեկան զգեստը, որը համադրել է ադամանդյա թագով ու երկար քողով:

tert.am-ի փոխանցմամբ՝ հարսնացուն Զահրան պալատ է ժամանել 1968 թվականի Rolls-Royce Phantom V-ով, որը պատրաստվել էր արքայազնի հանգուցյալ տատիկի պատվերով: Թագաժառանգը ժամանել է ավելի վաղ՝ հանդիսավոր զինվորական համազգեստով։

Միջոցառման ժամանակ տպավորիչ է եղել յոթհարկանի տորթը սրով կտրելու արարողությունը:

Արարողությունից հետո նորապսակները դուրս են եկել Range Rover-ով՝ մոտոցիկլետների և զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը և թագուհի Ռանիան հպարտորեն հետևել են միջոցառման ընթացքին:

Նշվում է, որ միջոցառման ներկաների թվում էին Ուելսի արքայազնն ու արքայադուստրը, ինչպես նաև արքայադուստր Բեատրիսը, Նիդեռլանդների, Լիխտենշտեյնի և Շվեդիայի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս