ՆԱՏՕ-ի մարտական խումբը (BGFP) Ռումինիայում ստեղծվել է անցած մայիսին: Այսօրվա դրությամբ Ռումինիայում զինվորականներ կան Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից։
Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 16 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 67:
Իրավապահները ձերբակալել են առնվազն 180 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 170 ոստիկան վիրավորվել է։
Կարդացի նախկին դատախազուհի, այսօր՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտքի գոհարները։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ:
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ոստիկանի նկատմամբ ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ։
Արդեն 200 օր է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ 120.000 խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններից, քանի որ ադրբեջանական կողմն օրերով անջատում է ինչպես գազամատակարարումը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։
Հայլուր 15։30 «Օրենքով գողերի» հանցավոր ցանցի 28 անդամ է ձերբակալվել Հայաստանում ու Վրաստանում
Նիկոլական ստահոդ կազուսերին անդրադառնալիս անհնար է չանդրադառնալ զենքի ու բանակի մասին նրա արած անհասկանալի պնդումներին։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 29 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:aZ
Բացի այդ, նա հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:
Նա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վաստակաշատ դասախոս էր:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում ամեն տարի ավելի քան 600 մարդ է մահանում սաստիկ տապի հետևանքով։
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 28-ին կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։
Հունիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լյու Պենյուն չի հստակեցրել, թե հատկապես ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Մինչդեռ գործակալությունը ենթադրում է, որ խոսքը Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի դեմ պատժամիջոցների մասին է։
Ինքնաբացարկի միջնորդություն. Նախարարի ներկայացուցիչն աշխատել է ԷյԷմ իրավաբանական ընկերությունում
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի […]
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
Հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:
Ինչու Դավիթ Խաչատուրյանը չշարունակեց նիստերին մասնակցությունը. Փաստաբան
Հունիսի 28-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո, մահացել է ռուս քաղաքագետ, Կովկասի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Յուրևիչ Սկակովը։
Հարցազրույցներ չեմ տալիս. Կարեն Անդրեասյանը կրկին խուսափեց ըստ էության խոսել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում, որտեղ սպանվել էր 17-ամյա Նահելը, ցուցարարները հրկիզել են մեքենաներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
«Քուշնարյանը Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտից գործուղվել էր Հայաստան որպես գիտարշավի ղեկավար։ Նա ուսումնասիրեց հայ երաժշտության զարգացման ընթացքը, ինչը հիմք դարձավ հետագայում իր նշանավոր հրապարակումների համար։ Ակադեմիական արվեստագիտության ասպարեզում առաջին քայլերը կատարվել են Քուշնարյանի ղեկավարությամբ, և այս գիտաժողովն արժևորելու է նրա մեծ ավանդը երաժշտության տեսության և պատմության զարգացման գործում», – ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին:
Ղուրանի այրման ակցիան Ստոկհոլմում սադրիչ և չմտածված գործողություն է։