Բաժիններ՝

Ֆրանսիայում դեռահաս վարորդին սպանած ոստիկանի հանդեպ միտումնավոր մարդասպանության գործով հետաքննություն է սկսվել

Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը պահանջում է միտումնավոր մարդասպանության մեղադրանքով կալանավորել հունիսի 27-ին 17-ամյա վարորդին սպանած ոստիկանին։ Ինչպե տեղեկանում ենք France 24-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Նանտերի դատախազ Պասկալ Պրաշը։

Պրաշը նաև նշել է, որ ոստիկանը չի պահպանել զենքի օրինական օգտագործման պայմանները։ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ոստիկանի նկատմամբ ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ։

Դատախազը նաև ներկայացրել է իրադարձությունների ընթացքը․ ոստիկանները նկատել են լեհական պետհամարանիշով մեքենան, կանգնեցրել են այն, սակայն վարորդը հրաժարվել է ենթարկվել, և երկու ոստիկանները սկսել են հետապնդել մեքենան։ 17-ամյա վարորդը մի քանի խախտումներ է կատարել, իսկ երբ կանգնել է լուսացույցի տակ, ոստիկանները մոտեցել են, խնդրել են անջատել շարժիչը և դուրս գալ մեքենայից։ Տղան հրաժարվել է դա անել և սկսել է վարել մեքենան։ 38-ամյա ոստիկանը կրակել է նրա վրա։ Գնդակն անցել է վարորդի թևով և կրծքավանդակով։ Մեքենան վթարի է ենթարկվել և կանգ առել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, սակայն չեն կարողացել փրկել վարորդի կյանքը։

Միջադեպը վերջին երկու օրերին բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Ցույցերն ուղեկցվել են նաև անկարգություններով։ Իրավապահները ձերբակալել են առնվազն 180 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 170 ոստիկան վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930