Մահացել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը

Հունիսի 28-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո, մահացել է ռուս քաղաքագետ, Կովկասի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Յուրևիչ Սկակովը։

Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր, 200-ից ավելի գիտական ​​հոդվածներ և 100-ից ավելի հոդվածներ Կովկասի նորագույն պատմության վերաբերյալ:

Ալեքսանդր Սկակովն աշխատանքի բերումով հաճախ էր լինում տարածաշրջանում և հատկապես՝ Հայաստանում, հանդիպում հայաստանյան փորձագիտական ու լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ, տալիս հարցազրույցներ, իր կանխատեսումները, վերլուծությունները հնչեցնում հայ-ռուսական, հայ-թուրքական, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։

Սկակովը նաև լավ ծանոթ էր հայաստանյան ներքաղաքական կյանքին, քաղաքական առանցքային դեմքերին ու նրանց մոտեցումներին։

168am-ը ևս հաճախակի էր դիմում նրան ռեգիոնալ իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի կամ մեկնաբանության խնդրանքով։

168am-ի խմբագրակազմը ցավակցում է ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովի ընտանիքին ու հարազատներին` վերլուծաբանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930