Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։

Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևիի վրա ավելի ճնչում եմ բանեցրել և կնաբեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստալ կեցվածք և պատգամ ունեմ»։

Նախագահի այս պատասխանին արձագանքելով՝ Հրաչ Վարժապետյանը նշել է․ «Պարոն նախագահ, իբրև Ֆրանսայի քաղաքացիներ ենք դիմում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ և ակնկալում ենք՝ Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցության ցուցաբերում։ Գիտենք՝ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տարբեր առիթներով արծարծում է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք էլ մեր հերթին դիմում ենք Ձեզ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ: Պետք է հստակ լինի նաև այն, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»:

Նախագահ Մակրոնն ի պատասխան հաստատել է. «Չկասկացեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Տեսանյութեր

Լրահոս