Բաժիններ՝

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ․Հ․-ից և նրա հետ փոխկապակցված մեկ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 38 մլն 800 հազար դրամ,

80 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրված ավանդներ, ինչպես նաև 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,

4 մլն 287հազար 647 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ենթակա է բռնագանձման՝ հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս