Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիորեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում քննարկել են Արցախի հարցը։
Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում (ԱԻԿ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։
Ես Արցախում, Սև լճում ամենաթեժ կետերում եմ եղել. Տիգրան Ավինյանը նյարդային է, աջակիցները՝ նույնպես
Մահացել է ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Աննա Ազիզյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ցավակցելով կոմպոզիտորի ընտանիքին, հարազատներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին և մինչև սեպտեմբերի 19-ին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Անկարայի քաղաքական շրջանակներից աղբյուրը։
Եթե կորցնենք Արցախը, այնուհետև կկորցնենք Սյունիքը և Երևանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թևանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։
«Խնդիրն այն է, որ տեղի է ունեցել արմատական վերաֆորմատավորում Բերձորի միջանցքում, սա մի խայտառակ բան է։ Մինչդեռ Բերձորի միջանցքն ունի միջազգային կարգավիճակ, որտեղ Ադրբեջանն առհասարակ իրավունք չուներ արգելափակելու ու օկուպացնելու, և որպես երաշխավոր հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:
Հունաստանը որոշել է չերկարաձգել ռուսական արտադրության Tor-M1 և Osa զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի (SAM) օգտագործման և տեխնիկական պայմանագրերը: Այդ մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խափանել է անօդաչու թռչող սարքերով երկրի տարածքի վրա հերթական հարձակումները։ ԱԹՍ-ներ են խոցվել Տուլայի և Բելգորոդի մարզերում։
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։
Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստուհին կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օսիպենկոյի հետ։
Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձևաչափի, 2007թ.-ից մինչև 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձև ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը և առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:
Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանն այս տարվա մարտին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը։ Միջադեպից հետո նրան վիրահատել էին։
«Ամերիկայի ձայն». Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ընդգծելով, որ դրանք տեղի կունենան մոտ օրերս:
Երբ ասում եմ ԺԵԿ-ի պետ դառնալու տենդ, հենց դա նկատի ունեմ,որ քաղաքական զրո կոնտենտով ու կենցաղավարության պայմանների մակարդակի բարձրացման իբր խոստումներով ուզում են համոզեն իբր լուրջ են, հարց լուծող ու պրագմատիկ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արեւին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաեւ հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաեւ Ազգային ժողովի շենքը: Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաեւ ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018թ.-ի Հայաստանի ռազմա-քաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը` 2023թ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Հայրենիք ունենալը, պահելն ու մեծացնելը գին ունի։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, այդ գինն առաջինը պետք է վճարեն էլիտաները։ Երբ նրանք պատրաստ են դրան, ժողովուրդն էլ է հայտնվում պայքարի խրամատում։ Երբ էլիտաները դասալքում են, ժողովրդին համակում են խաբվածության զգացումը և համատարած փախուստը։
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը
«Ես կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, նրանք անձամբ կլսեն այդ պաշտոնյայի անունից, ով բերելու է, թողելու է մեր բալիկներին Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»,-Ստեփանակերտում հավաքված քաղաքացիներին ասել է Արցախի նախագահը։
Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով, համերգներով և ուտել-խմելով: