Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում իրավիճակը կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցանկացած մակարդակում պետք է գնահատել խորության մեջ:

Հաճախ քննարկումները, դիտարկումները զուտ մակերեսին երևացող իրադարձությունների համատեքստում են:

Հեշտ, ստանդարտ լուծումներ չկան, Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում իրավիճակը գոնե նվազագույն կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու:

Լաչառությունը, չկառավարվող վարքագիծը, իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում:

Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով, համերգներով և ուտել-խմելով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031