«Երբ Հայաստանում առաջ գա նման էլիտա, ադրբեջանցիները երանի կտան այն օրվան, երբ 3 հայ երիտասարդներ ընդամենը քայլում էին իրենց դրոշի վրայով…». Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Հայրենիք ունենալը, պահելն ու մեծացնելը գին ունի։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, այդ գինն առաջինը պետք է վճարեն էլիտաները։ Երբ նրանք պատրաստ են դրան, ժողովուրդն էլ է հայտնվում պայքարի խրամատում։ Երբ էլիտաները դասալքում են, ժողովրդին համակում են խաբվածության զգացումը և համատարած փախուստը։
Մենք սովոր ենք Լյուդովիկոս ԺԴ-ին վերագրվող «պետությունը ես եմ» խոսքը ծաղրանքով ընդունել, զուտ որովհետև այդպես է սովորեցրել սովետական պոպուլիզմը։ Իրականում հայրենիքների ուժը հենց նրա մեջ է, թե արդյոք կա էլիտա, որ իր ու իր ղեկավարած պետությունը, իր շահն ու այդ պետության շահը չի տարանջատում իրարից, և պետության համար կռիվ է տալիս այնպես, ինչպես ինքն իր համար։
Երբ Հայաստանում առաջ գա նման էլիտա, ադրբեջանցիները երանի կտան այն օրվան, երբ 3 հայ երիտասարդներ ընդամենը քայլում էին իրենց դրոշի վրայով…»։