Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկից առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին և մինչև սեպտեմբերի 19-ին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Անկարայի քաղաքական շրջանակներից աղբյուրը։

«Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մինչև Գլխավոր ասամբլեայի բացումը։ Ոչ ուշ։ Վերջնական ժամկետը դեռ համաձայնեցման փուլում է, բայց դա տեղի կունենա մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան»,- ասել է աղբյուրը։ Նա նաեւ հավելել է, որ կողմերը մտադիր են «ուշադրությամբ քննարկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները»։

Բացի այդ, Էրդողանը և Պուտինը կքննարկեն ինչպես հացահատիկի նախնական գործարքը, այնպես էլ սննդի մատակարարման հնարավոր այլընտրանքները, ասել է աղբյուրը:

«Անկարայի դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, այդ թվում՝ օրերս [ԱԳ նախարար Հաքան] Ֆիդանը Կիևում նշել է, որ հացահատիկի գործարքի սկզբնական տարբերակն առաքման երթուղու առումով ամենանախընտրելին է՝ ի տարբերություն տեսական այլընտրանքների։ Ռուսաստանում ղեկավարների բանակցությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, կքննարկվի գործարքի նախկին տեսքով վերսկսելու հարցը։ Բայց օրակարգում կլինեն նաև կարիք ունեցող երկրներ հացահատիկի առաքման հնարավոր այլընտրանքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս