168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանն ասաց, որ ադրբեջանցիների գործողություններում որևէ զարմանալի ու անսպասելի բան չկա, քանի որ այդ ամենը նրանց պետական քաղաքականությունն է։ Այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։
Դեսպանի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2023թ-ի փետրվարի 22-ին:
Գերմանիայի զինված ուժերն այսօր սկսել են ամերիկյան երեք Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից առաջին երկուսի տեղափոխումը Լեհաստան:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել է գերատեսչություն և հայտնել, որ վերջինս պետք է երկիրը լքի փետրվարի 7-ին:
«Մենք շատ ենք ողջունում Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-նշել է Միրզոյանը:
Բունդեսթագն եվրոպական երկրների խորհրդարաններից առաջինն է, որ ճանաչեց եզդիների ցեղասպանությունը:
Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:
Անդրադարձ է կատարվել նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես, ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին:
Պենտագոնը գտնվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի արտասահմանյան այցերի, այդ թվում՝ Թայվան այցի պլանավորման վաղ փուլերում:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, որի արդյունքում էլ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը շարունակում է փակ մնալ։
ԵԽԽՎ-ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։
Թեկնածուականների առնչությամբ 2022 թվականի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Համլետ Դավթյանի ազգական Սամվել Դավթյանը պատմեց, որ մինչ զինվորական ծառայության մեկնելը՝ Համլետը կորցրել էր մորը։
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 22 կմ հեռավորության վրա, հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում է:
Դրա հետ մեկտեղ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ թեև մարդկանց հոսքերը նվազել են, սակայն խնդիրը, միևնույնն Է, շարունակում է արդիական մնալ։
-Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ 2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։
Դրա փոխարեն, ըստ Ասելբոռնի, ԵՄ-ն մտադիր է սահմանել Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը, սև ցուցակում ներառել ավելի քան 50 մարդու և մի քանի իրավաբանական անձանց։
Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արդյունքում ավելի քան մեկ ամիս է ոտնահարվում են 120.000 հայի մարդու հիմնարար իրավունքները, որոնցից 30.000-ը երեխաներ են։ Վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի պաշարները գրեթե սպառվել են։ Խախտվում է երեխաների կրթության իրավունքը, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ծանր վիճակում են։
Ռուբեն Վարդանյան – Կասեմ, որ ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛։
Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։
Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վստահենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ԵԽ բանաձևը համարում է բացառապես քաղաքավարության դրսևորում և դրանից մեծ ակնկալիքներ չունի:
Հարցին, թե կարելի՞ է համարել, որ Պուտինը դեռ որոշում չի կայացրել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, Պեսկովը նշել է, որ այդ կապակցությամբ պետության ղեկավարի կողմից հայտարարություններ չեն եղել։