
Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում է:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորի հետ: Ջոկովիչը հաղթեց մոտ 2 ժամում` 6:2, 6:1, 6:2 հաշվով: Սերբ թենիսիստը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: