Բաժիններ՝

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 22 կմ հեռավորության վրա, հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։

Այս մասին  տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:58-ին։ էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թ.-ին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսվությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031