Բունդեսթագը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Հինգշաբթի՝ հունվարի 19-ին Բունդեսթագը Հյուսիսային Իրաքում՝ Սինջարում 2014 թվականին «այսպես կոչված» Իսլամական պետության՝ եզդիների հանդեպ Թուրքիայի իրականացրած հանցագործությունը ճանաչեց ցեղասպանություն: Այս մասին գրում է Ազգ-ը։

Կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները: Պատգամավորներն ի թիվս այլ պահանջների ընդգծեցին, որ Գերմանիայում ԻՊ մեղավորների իրավական հետաքննությունն ու հետապնդումը հետեւողական իրականացվի եւ ընդլայնվի, ինչպես նաեւ Իրաքի կառավարությունը պիտի ստորագրի եւ վավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ Իրաքում քրեական իրավունքի բարեփոխոխմներ կյանքի կոչվեն:

Բունդեսթագն եվրոպական երկրների խորհրդարաններից առաջինն է, որ ճանաչեց եզդիների ցեղասպանությունը:

Ինչպես Բունդեսթագի 2016-ին Հայոց ցեղասպանության բանաձեւը, այնպես էլ վերոհիշյալը իրավական պարտադրանք չի ենթադրում, պատմական հստակ դիրքորոշման վկայություն է, նաեւ քաղաքական պահանջ ձեւակերպելու հաստատված օրինական միջոց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Տեսանյութեր

Լրահոս