![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102356.jpg)
Հայաստանը ողջունում է լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Մենք շատ ենք ողջունում Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-նշել է Միրզոյանը:
ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն կուղարկի հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով: Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: