Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին ժամանել է Բաքու և բանակցություններ կվարի Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ:
Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու որոշում կա:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։
Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի… Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ… Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը…
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում դեկտեմբերի 1-ին կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։
Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ-ն, գործընկերներն են՝ Մերիդիան Էքսպո կենտրոնը, Հայկական Աերոտիեզերական գործակալությունը։
Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Կատարվում է քննություն:
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:
Էլադա Սարգսյանն իր կյանքում երրորդ անգամ է փախստական դարձել։ Նա ծնվել է Բաքվում և լքել հայրենի քաղաքը 1988 թվականին՝ 19 տարեկանում, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել: Քաղաքի երբեմնի մեծաթիվ հայկական փոքրամասնությունը բռնության պատճառով դուրս է մղվեց, գրում է Reuters-ը։
Օրերս ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես եկավ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին՝ առաջարկելով ԵԱՀԿ հարթակը բանակցությունների համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը՝ «Ալ Քասամի բրիգադները», հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաք Թել Ավիվին։ Այս մասին տեղեկանում է RT գործակալության հրապարակումից։
Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի նաև դրա ավանդույթ։
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:
Ինչեր չես հորինի «տերերիդ» գոհացնելու համար, իսկ թե ինչ չափանիշներով և սկզբունքներով են այս բժիշկները ընտրվում և աշխատում, պարզից էլ պարզ է՝ հանուն տիրոջ բարորության և ապագա բարգավաճման:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այսօր ՀՀ ՊՆ զինծառայող է զոհվել՝ նախնական տեղեկություններով հակառակորդի կրակոցից։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
«Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է»:
Ճամփորդելիս ինտերնետը խնդիր չէ, եթե Ucom-ի բաժանորդ ես: Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին: Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:
Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան ելույթ է ունեցել «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով համաժողովում, որտեղ հայտարարել է. ««Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»։