
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի հատվածում, իրար են բախվել «Հունդաի», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 38-ամյա ուղևորը և «Հունդաիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն: