
«Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է…». Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել… Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի ահավորությունը…
Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի… Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ… Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը…
Հ.Գ. Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է… Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը…»։