Աբխազիան Բիճվինթան հանձնեց Ռուսաստանին
Աբխազիայի խորհրդարանը վաղ առավոտյան վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա պայմանագիրը», որով Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնվեց Ռուսաստանին: Այս մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ հավաքվածներին ասել է օրենսդիր մարմնի խոսնակ Լաշա Աշուբան։
Ի դեպ, խորհրդարանի մոտ հավաքվածները դեմ են արտահայտվել համաձայնագրի վավերացմանը:
«Մենք բոլորս անհանգստացած էինք այս իրավիճակով։ Խորհրդարանի անդամները նույնպես շատ են տուժել։ Այսօր մենք ընդունեցինք մի քանի պատվիրակության, քննարկեցինք հանրապետության անվտանգության համար այս համաձայնագրի ընդունման մի քանի հնարավորություն։ Համակարգման հետ կապված առաջին հարցն ընդունվել է ռուսական կողմից, իսկ «երրորդ կողմերի» հետ կապված հարցը հանձնվել է մեզ։ Տեղի է ունեցել իշխանության և ընդդիմության համապատասխան հանդիպում, որտեղ ստացել ենք կոնսենսուսի վրա հիմնված փաստաթուղթ»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Աշուբան:
Նույն հաղորդագրության համաձայն, դե ֆակտո խորհրդարանում ներկա 28 պատգամավորից 26-ը կողմ է քվեարկել փոփոխությանը (խորհրդարանում կա 35 պատգամավոր):