ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթք գյուղում:

Առաքելությունն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման նպատակով պարեկություն են իրականացրել։ Պարեկության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,-տեղեկացրել են առաքելությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031