Բայդենը 2024 թվականին պաշտպանական ծախսերի համար կտրամադրի ռեկորդային բյուջե
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Փաստաթուղթը ենթադրում է 886,3 մլրդ դոլարի հատկացում պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի և հետախուզական ծառայությունների պրոֆիլային ծրագրերի համար, որը 28 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։
Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։