Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին: Կա նաեւ անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի եւ ուրախության պահանջ ունեցողներին:

Հասկանում ենք նաեւ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց եւ տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, եւ 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին»:

Տեսանյութեր

Լրահոս