Բաժիններ՝

Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը

«Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ն դեկտեմբերի 19-ին «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային և մասնագիտական մտահոգությունների կապակցությամբ նախաձեռնել էր խորհրդակցություն՝ պատմության ուսուցիչների, մասնագետների, գիտնականների, դասավանդման մեթոդաբանների, դասագրքերի ստեղծման գորցընթացներին տիրապետող, դասավանդման հարցերի գիտակ, ուսուցիչների վերապատրաստման հետ առնչվող գործիչների մասնակցությամբ:

ՀԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը դասագրքի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել հայտնեցին պատմաբան-գիտնականներ, մեթոդաբաններ և ուսուցիչներ։

Բանախոսների թվում են եղել՝
Վահրամ Սողոմոնյանը («Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն),

Արթուր Խալաթյանը ( «Գիտսերունդ» ծրագրի գլխավոր հետազոտող),

Միքայել Բադալյանը (ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն,

Հայկ Դեմոյանը (պատմական գիտությունների դոկտոր),

Զոհրաբ Գևորգյանը ( պատմական գիտությունների թեկնածու),

Սամվել Պողոսյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ),

Մանյա Նաջարյանը «Մեկ Ձայն» անկախ դպրոցներին հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ և մի շարք ուսուցիչներ՝ ներկայացնելով դասագրքի մեթոդաբանության առանձնահատկությունները, տեսական և դիտակտիկ նյութի, ինչպես նաև սովորողների շրջանում դասագրքի գործնական կիրառման հետ կապված խնդիրները։

Մասնագետների հիմնավոր, փաստարկված տեսանկյունները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, հարց ու պատասխան։

Հանդիպմանը հրավիրված են եղել նաև Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորներ և դասախոսներ, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Կրթության զարգացման և նորարաության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, մանկավարժները և մեթոդաբանները, որոնք սակայն ներկա չեն գտնվել հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկված դրույթների և ընդհանրական եզրակացության վերաբերյալ «Բնօրրան» ՀԿ-ն հանդես կգա հավելյալ հայտարարությամբ և կներկայացնի կազմակերպության դիրքորոշումը։

ՀԿ-ից հիշեցնում են, որ խնդրո առարկայի վերաբերյալ նոյեմբերի 30-ին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն նախաձեռնել էր պատմաբան-գիտնականների հետ հանդիպում, որի արդյունքներն են. հրապարակված գիտնականների ստորագրությամբ կոնսենսուսային «Մասնագիտական եզրակացություն»-ը, ինչպես նաև հանրության ուշադրությանը հանձնված «Բնօրրան» ՀԿ-ի «Դիրքորոշումը»։

Այս նախաձեռնությունը նպաստել է դասագրքի շուրջ տարակարծությունների քննարկման դիսկուրսը կառուցողական դաշտ տեղափոխելու գործընթացին: «Բնօրրան ՀԿ» դիրքորոշումը կիսել և նախաձեռնության գաղափարին են միացել բազմաթիվ կառույցներ, պետական և ոչ պետական կազմակերպություններ և անհատներ։ Հատկանշական է հատկապես դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կազմակերպած մասնագետների, գիտնականների հետ քննարկումը, որի ընթացքում մասնագետները հանդես են եկել նեղ պատմագիտական, մանկավարժական և մեթոդաբանական խնդիրների շուրջ տարբեր առաջարկություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս