«Ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Ազգակործան պատուհաս և կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչո՞ւ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ինչո՞ւ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։

Ինչո՞ւ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։

Ինչո՞ւ թույլ տվեցիր պատերազմը։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։

Ինչո՞ւ…

Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։

Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031