Լիահույս եմ՝ կօգտագործենք փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները. Խաչատուրյանը ՝ Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ:

«Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակում մեր կարճատև զրույցով։

Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։

Լիահույս եմ, որ կօգտագործենք տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031