
Շոգեխաշած ոչխարի միս՝ խուրմայով ու մեղրով

Բաղադրիչները՝
- ոչխարի միս- 1 կգ
- սոխ- 2 գլուխ
- բուսական յուղ- 2-3 ճ/գ
- կոճապղպեղ- 1 թ/գ
- քրքում- 1-2 թ/գ
- դարչին- 2 թ/գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- ջուր- 1 լ
- խուրմա- 200-250 գ
- մեղր- 1 ճ/գ
- կծու պղպեղ չիլի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Միսը համաչափ կտորներով կտրատեք, սոխը մանր կտրատեք:
Միջին ուժգնության կրակի վրա հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, յուղի մեջ տապակեք սոխը մինչև թափանցիկ դառնալը, վրան լցրեք աղացած կոճապղպեղը, դարչինն ու քրքումը:
Տապակած սոխի վրա լցրեք մսի կտորները, խառնելով ևս մի քանի րոպե տապակեք մինչև միսը մի քիչ կարմրի:
Մսի վրա լցրեք եռացրած ջուրը, որը պետք է միսը համարյա ամբողջությամբ ծածկի: Եռալուց հետո կրակը մի փոքր էլ թեժացրեք ու կափարիչի տակ 1 ժամ կամ 1 ժամ ու կես եփեք:
Աղ ու պղպեղ արեք: Կաթսայի մեջ լցրեք խուրման մեղրի հետ և 30 րոպե էլ թողեք կրակի վրա:
Մատուցելիս ցանկության դեպքում շոգեխաշած ոչխարի մսին կարող եք կծու պղպեղ ավելացնել: