Ալիևն իր բանակին պատրաստում է հերթական ազատագրական պատերազմին. Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ այսօր հայ ժողովրդի ու երկրի գլխին մեծ վտանգ է կախված. երկիրն անպաշտպան է։

«Ասում են, որ հիմա Ադրբեջանը չի հարձակվի, Մեծ Բրիտանիան ու Թուրքիան զսպում են, Ռուսաստանը թույլ չի տա, և այլն, բա որ հանկարծ հարձակվեց։ Երկիրն անպաշտպան է։

Ալիևը մշտապես ասում է՝ Հայաստանը Կովկասի մարմնի վրա օտար մարմին է, որը պետք է հեռացնել։ Իսկ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն Երասխով մտնե՞ն Երևան, հո սա կինո՞ չէ, որ ասենք՝ սպասեք, կադրերը հետ տանք։ Այսօր մեզ համար գոյութենական խնդիր է դրված»,-  Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական խմբակին ոչ միայն հեռացնել է  պետք՝ իր բոլոր արած ապօրինությունների համար, այլև հայի վաղվա օրը փրկելու համար։

Կարդացեք նաև

«Երկիրը պետք է բերվի տոտալ մոբիլիզացիայի, տոտալ ինքնապաշտպանության։ Եթե հարձակվեցին, ո՞ւմ ենք բողոքելու։ Հիմա Ալիևը մոտիվացիա է ստեղծում իր բանակի անձնակազմի համար, նա իր ժողովրդին, բանակին պատրաստում է   հերթական ազատագրական պատերազմին»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս