«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին։

1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:

Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:

Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:

Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը,բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031