Բաժիններ՝

Մի երկու կոպեկ սպանդանոցին կտան, իրենք էլ գոհ կլինեն, իշխանությունն իրենց գործի իմիտացիայից գոհ կլինի, մսագործն` իրենից. Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը գրում է. «Ուրեմն սպանդանոցային մորթի թեման էլի բերվել է առաջին պլան, էլի տնտեսվարողները (մսագործները) դուրս են եկել միտինգի, էլի այս մարդկանց պատասխանող չկա ու այդպես…

Հիմա էս պատմության շարունակությունն ասեմ, մոտակա տարիներին կհիշեցնեմ.

Եթե իշխանությունը հետքայլ չանի, լավագույն դեպքում, մի շատ կարճ ժամանակ անց էս օրենքը մնալու է թղթի վրա, բայց էն հայտնի անեկդոտի նման թղթաբանությունն է շատանալու։

Տնտեսվարողները ճարելու են սպանդանոց, ով ֆիկտիվ թուղթը տալու է, մի երկու կոպեկ սպանդանոցին կտան, իրենք էլ գոհ կլինեն, իշխանությունն իրենց գործի իմիտացիայից գոհ կլինի, մսագործն` իրենից, արդյունքում մի չնչին մսի գինը կբարձրանա ու սպառողի հաշվին կապրեն, հետո նույնիսկ սա կմոռանան։ Այսինքն կլինի ճիշտ նույն կերպ ինչպես տեղի ունեցավ կաֆեներում աղամանների հետ, ծխելու հետ, հաաա գազաբալոնների փորձաքննության թղթի հետ(կար՞ող եք մտաբերել մի գազալցակայան , որը վերջին չորս ամսվա մեջ ձեզանից փորձաքննության թուղթ է ուզել)։

Այնինչ սպանդանոցների հետ կապված առաջարկել էի շատ հարմար տարբերակ, որից գոհ կլինեին բոլորը, գյուղացիները առավել ևս։ Մի թեթև մանրամասնեմ։

Պետությունը Սնուփ Դոգի համերգի վճարի 1/6-ի չափով գումար էր ծախսում,  կամ կարող էր նույնիսկ չծախսել, վարկավորեր մի ընկերության և գնեին 10 հատ շարժական սպանդանոց, գյուղերով ցուցակագրեին, մորթ ունեցող գյուղացիները կոնկրետ կիմանային, թե որ օրն էր այդ սպանդանոցն իրենց գյուղ գալիս, հայտը կներկայացներ գյուղապետարան, գյուղապետարանի համապատասխան մարմինը սպանդանոցին։ Սպանդանոցն ամեն շաբաթ հստակ կիմանար` որ օրն ինչքան մորթ ունի, կպլանավորեր։ Թափոնները կհասցվեին նվազագույնի և ամենակարևորը… Ես այս թեմայով մի անգամ հանդիպել եմ կաշվի գործարանի տնօրինության հետ, ովքեր հավաստիացրեցին, որ նման սպանդանոցներ ստեղծվելու դեպքում իրենք անվճար թրեյնինգ կանեն, թե ինչպես կազմակերպեն մորթը, որ հետագայում կաշին պիտանի լինի և նրանցից կգնեն ամբողջ քանակությամբ կաշին և… ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ … Իրենք անվճար կտրամադրեն քոսի և այլ հիվանդությունների դեմ վակցինաներ, որի շնորհիվ անասունի աճը ավելի կլավանա(մոտ 20%) և բնականաբար կաշվի որակը կլավանա։

Այ իմ պատկերացրած գործ անելը կլինի սա, այս ամենը կկարգավորվի մի քանի ամսում, սպանդանոցը կարող է նույնիսկ մորթ անելու գումար չվերցնի գյուղացուց, գյուղացին գոհ կլինի, մսավաճառները` առավել ևս։ Բայց դե ում ինչ ասես, все же իմիտացիա անելն ավելի հեշտ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս