Սպասեք՝ առաջիկայում հերթական ալիքն է գնալու՝ բեմադրությունը պատրաստ է
Արման Հովսեփյանը գրում է. «2 ժամ 22 րոպե․ ճիշտ էսքան տևեց էսօրվա կառավարաության նիստը։ Չէ, հանկարծ չմտածեք, թե օրակարգում ներռված 46 հարցերը հերթով զեկուցվեցին, բնավ (զեկուցվեղ ավանդական 3-ը), ուղղակի ընկել էր հերթական տարերքի մեջ ու զավզակացել էր։
Ուղիղ 46 րոպե խոսեց դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Բաց տեքստով, առանց որևէ մի բան թաքցնելու ասում ա, որ «դուրս չի գալիս տեղի ունեցողը»։ Դժգոհում էր, թե ինչի՞ չեն աղմկահարույց գործով արագ վերդիկտ տրվում։ Նայեք՝ ինչ ա ասում․ ասըմ ա հանրության մոտ կասկածներ կա, որ մենք կուլիսային գործարքների ենք գնում ու կալանավորելուց հետո դատարանն ազատ է արձակում կամ դատը 4-5 տարի գնում ա։ Ես իրավաբան չեմ, ու էդ գործերից էլ ընդհանրապես բան չեմ հասկանում, բայց սա ի՞նչ, եթե ոչ ուղղորդում․ թե բա բաստիոն։
Փաստացի ասում ա՝ ինձ նոր տեսարաններ են պետք, ու ես ունեմ խորը կասկածներ, որ էս ամեն ինչն անում ա ներքին օրակարգում հերթական արհեստական ռասկալդը բերելու նպատակով․ դե անկլավներ են, «խաղաղության խաչմերուկ» ա բան ա։ Նենց, որ սպասեք՝ առաջիկայում հերթական ալիքն է գնալու՝ բեմադրությունը պատրաստ է»։