Ամերիկյան «TESLA»-ն Թուրքիայում գործարան չի հիմնի

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան առաջատար «TESLA» ընկերությունը, որի սեփականատերը Իլոն Մասկն է, հրաժարվել է Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրից։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝  հայտնում է լրագրող Էմրե Օզփեյնիրջին։

Նշվում է, որ Իլոն Մասկի՝ Թուրքիա կատարած այցից հետո սկսվել էին լուրեր շրջանառվել այն մասին, թե «TESLA»-ն պատրաստվում է ներդումներ կատարել Թուրքիայում։ Լրագրողը նշում է, որ 2023-ի առաջին հինգ ամսում Թուրքիա է մատակարարվել ավելի քան 11․000 էլեկտրական մեքենա։

Լրագրողի պնդմամբ՝ «TESLA»-ն Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրեր չունի և հավելել է․ «Հույս ունեմ, որ սխալ եմ լսել և ներդրումներ կլինեն։ Բայց չմոռանանք, որ 26 տարի շարունակ Թուրքիայում ոչ մի նոր ապրանքանիշի ներդրում չի կատարվել, իսկ որոնք կատարել են, արդեն գնացել են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930